Շարունակվում է «Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակում ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդունման գործընթացը
Շարունակվում է «Ինժեներական քաղաք» (ԻՔ) ծրագրի շրջանակում ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդունման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Ծրագրին կարող են դիմել նյութագիտության, էլեկտրոնիկայի, չափիչ սարքավորումների և համակարգերի, ռադիոհաճախականային սարքավորումների և համակարգերի, ավիատիեզերական սարքավորումների և համակարգերի, ռոբոտաշինության, կիսահաղորդչային սարքավորումների, վարորդների աջակցման արդի համակարգերի (ADAS), ինչպես նաև կենսաբժշկական սարքավորումների ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։
Մասնակցության չափորոշիչներին բավարարելու և ԻՔ ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում՝ ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաև կունենան հասանելիություն՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին և արտադրական մեքենաներին։
«Ինժեներական քաղաք»-ը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում։
Մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ