Դմիտրի Պեսկովը հայտարարել է հացահատիկի գործարքին վերադառնլու անհնարինության մասին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչը Ռուսաստանին՝ վերադառնալ հացահատիկի գործարքին, հնարավոր չի թվում, քանի որ համաձայնությունների ռուսական մասը չի կատարվել։
Այս մասին հուլիսի 25-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, Գուտերեշի նամակը սահմանում էր գործողությունների ծրագիր և խոստում, որ մի օր հնարավոր կլինի կատարել պայմանավորվածությունների ռուսական մասը։ Ցավոք, հնարավոր չէ: Դա դե ֆակտո չի իրականացվել», - ճեպազրույցում ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։