Քննարկվել են ՀՀ Կառավարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանը և Անի Իսպիրյանը։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցությանն առնչվող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, ընդգծվել է պետություն-մասնավոր գործընկերության, ներդրումների արդյունավետ կառավարման, բիզնեսի թափանցիկության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել արտահանման խթանմանը, ֆինանսների հասանելիությանը, հարկային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության հեռանկարները։