Ռուսաստանը չի ցանկանում դուրս գալ Արժույթի միջազգային հիմնադրամից
Ռուսաստանի կառավարությունը չի պաշտպանել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) Ռուսաստանի դուրս գալու մասին օրինագիծը: Նախարարների կաբինետը կարծում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից դուրս գալու միակողմանի որոշումը ռիսկեր է պարունակում Ռուսաստանի Դաշնության ներդրած ակտիվների համար։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի խմբի անդամությունից դուրս գալու միակողմանի որոշումը կապված է զգալի ռիսկերի հետ՝ դրանցում ներդրված ռուսաստանյան ակտիվների վերադարձի, ինչպես նաև ԱՄՀ-ի ծրագրերի հետ կապված այլ միջազգային ֆինանսական մեխանիզմներում մասնակցության մասով», - նշել են ՌԴ կառավարությունում։
Բացի այդ, ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկի խումբը Ռուսաստանի համար մնում են ամենամեծ փորձագիտական հարթակները և թույլ են տալիս Ռուսաստանի Դաշնությանը ներկայացնել իր դիրքորոշումը։