Իրանի ազատ գոտիները Հայաստանում կանցկացնեն ներդրումների և բիզնես հնարավորությունների ցուցահանդես

Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների կազմակերպությունը նախատեսում է 2023թ. օգոստոսի 25-ից 27-ը, «Երևան Էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտ), ցուցահանդես կազմակերպել և հայկական գործարար շրջանակին ներկայացնել այդ գոտիների ներդրումային փաթեթները և բիզնես հնարավորությունները:

Հայաստանում Իրանի դեսպանատնից հայտնում են, որ ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն ներդրումային փաթեթներ (գործարարների  հետաքրքրությանն համապատասխան ), ազատ գոտիներում արտադրվող արտադրանքներ, գործարար հնարավորություններ,  զբոսաշրջության կարողություններ, ներառյալ  ժամանցային, կրթական և բուժական զբոսաշրջություն:

Ցուցահանդեսին զոգահեռ նախատեսվում է կազմակերպել մասնագիտական հանդիպումներ՝ տնտեսության, զբոսաշրջության և տարանցման ոլորտների ուղղությամբ, ինչպես նաև օրակարգում ներառված են երկու երկրների պաշտոնյաների միջև հանդիպումներ՝ առևտրի և տարանցման ոլորտում առկա խոչնդոտները ուսումնասիրելու և վերացնելու նպատակով:

Հայաստանի գոիրծարար շրջանակը և ներդրումային հոլդինգների սեփականատերերը, Հայաստանում բնակվող իրանցի գործարարները, ԵԱՏՄ անդամ երկրների դեսպանները, լրատվամիջոցները հանդիսանում են  այս ցուցահանդեսի հատուկ հրավիրյալներ:

Այս ցուցահանդեսում, իրանական կողմի ներդրումային ոլորտի պատասխանատուներից բացի, առավել ներկայանալի մասնակցություն կունենան նաև արդյունաբերական և գյուղատնտեսական միավորները:

Աղբյուրը՝   panorama.am