Եվրոյի փոխարժեքն անցած տարվա մարտի 24-ից հետո առաջին անգամ գերազանցել է 108 ռուբլին
Ռուսական արժույթը շարունակում է թարմացնել նվազագույն փոխարժեքը 2022թ. գարնանից։
Եվրոյի փոխարժեքը բարձրացել է 0,45 ռուբլով կամ 0,42 տոկոսով՝ հասնելով 108,005 ռուբլու, վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները։ Նախորդ անգամ եվրոպական արժույթը վաճառվել է 108 ռուբլուց ավելի մեկուկես տարի առաջ՝ 2022թ. մարտի 24-ին, տեղեկացրել է ՌԲԿ-ն։
Դոլարի փոխարժեքը ավելացել է 75 կոպեկով կամ 0,77 տոկոսով՝ 98,21 ռուբլի։
Առաջարկի եւ բարձր պահանջարկի կրիտիկական դեֆիցիտի ֆոնին ռուբլու կայունացման կարող են հանգեցնել միայն արժույթի մատակարարման նորմալացումը արտահանումից եւ նրա գնումների կրճատումից, կարծում է փորձագետ Միխայիլ Զելցերը։ Բայց հասույթի վերադարձի նորմատիվներն իջեցված են, կապիտալի արտահոսքը գալիս է ինչպես ոչ ռեզիդենտների կողմից, որոնք լքում են մեր շուկան, այնպես էլ մասնավոր սեկտորից, ավելացրել է նա։
Հունիսի վերջից տեղի ունեցող իրավիճակի բարելավումը նավթի շուկայում առայժմ չի կարողացել կանգնեցնել ռուբլու թուլացումը։ Հավանաբար, արտահանման հասույթի ավելացումը զսպվում է պատժամիջոցների եւ աշխարհաքաղաքական սահմանափակումներով, այդ թվում ռուսական նավթի գնային շեմով, կարծում է Դմիտրի Բաբինը «БКС Мир инвестиций» կազմակերպությունից։
«Սինարա» բանկում նշում են, որ այժմ արժութային հասույթի վերադարձը դժվարացել է։ Ռուբլին թուլանում է արժույթի հավելյալ առաջարկի բացակայության պայմաններում, ընդ որում արժույթի պահանջակ են ներկայացնում ներմուծողները, ինչպես նաեւ խոշոր բիզնեսը ոչ բարեկամ երկրների ոչ ռեզիդենտներից բաժիններ գնելու շրջանակում։
Ընթացիկ իրավիճակում դժվար է սպասել, որ ռուբլին կամրապնդվի առանց այն գործոնների էական փոփոխության, որոնք որոշում են նրա շարժը, կարծում է «Банки.ру» ֆինանսական պլատֆորմի գլխավոր վերլուծաբան Բոգդան Զվարիչը։
«Սակայն արդեն հաջորդ շաբաթ արտահանողները կարող են ավելացնել արտարժույթի առաջարկը շուկայում, հարկային վճարումների բարձրակետին, որը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին, ինչը կնպաստի ռուբլու կայունացմանը, իսկ բարենպաստ պայմաններում կարող է հանգեցնել ազգային արժույթի վերականգնման ալիքի», - կանխատեսել է փորձագետը։
Աղբյուրը` news.am