2023թ. հուլիսին 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի հաղորդագրության, 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ  2171 մլն դրամի չափով տուգանք: