Վերին Լարսի անցակետը վաղվանից գործելու է սահմանափակ ռեժիմով
Ռուս-վրացական սահմանի՝ Վերին Լարսի անցակետի հատվածը վաղվանից գործելու է սահմանափակ ռեժիմով։ Այս մասին հայտնել է ՌԴ մաքսային ծառայությունը։
«2023 թվականի օգոստոսի 17-ից օգոստոսի 26-ը կասֆալտապատվեն Ռուսաստանից դուրս եկող երթուղիները։ Այս աշխատանքները կհանգեցնեն երթևեկության գծերի շահագործման փուլային դադարների ինչպես բեռնատար, այնպես էլ մարդատար տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Սահմանը հատել ցանկացողներին խորհուրդ է տրվում այս ընթացքում ճանապարհորդել այլընտրանքային երթուղիներով։