Կառավարությունը շուրջ 18.5 մլն դրամով կավելացնի Մարզահամերգային համալիրի կապիտալը

ՀՀ կառավարությունը շուրջ 18.5 մլն դրամով կավելացնի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը։ 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար համալիրը հայտարարել է պայմանով մրցույթ, և կնքվել է պայմանագիր «ՍՏ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ։ 

Նշված գումարը կտրամադրվի մարզահամերգային համալիրին ամրացված շենքի օդափոխության համակարգի ստեղծման, արդիականացման, վերազինման և հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով: