Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 18-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 18-21-ին կեսօրից հետո, 22-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-3 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-22-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ։
Երևան քաղաքի օգոստոսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 39.5°C (2014թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 10.3°C (1975թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 24.7°C