«Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» 3 մլն ԱՄՆ դոլար կներդնի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում
«Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» ներդրում կկատարի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սեփական կապիտալում։ Նոր ֆինանսական հոսքերը ենթադրում են ընկերության ընդլայնում՝՝ նոր բժշկական հաստատությունների հիմանդրմամբ ողջ երկրում:
«Ամբեր կապիտալը» 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «Արինտերլև» ՓԲԸ-ում՝ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում: Ներդրումը կաջակցի ընկերության ընդլայնման ծրագրերին, որոնք ներառում են նոր ծառայությունների ներդրում, Երևանում 3 նոր հաստատությունների և մինչև 15 մարզային փոքր կլինիկաների գործարկումը:
Ներդրումը կօժանդակի նաև «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնին՝ բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործելակերպը և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր մարզերում: Ֆինանսավորման շնորհիվ կարդիականացվեն ընկերության ծառայությունները՝ թույլ տալով նրան բացառիկ ծառայություններ առաջարկել իր հաճախորդներին:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «Արինտերլև» ՓԲԸ-ն, ամբուլատոր բազմաֆունկցիոնալ առողջապահական ծառայություններ տրամադրող հաստատություն է, որը մատուցում է բարձրորակ ծառայություններ և կիրառում է ժամանակակից բժշկական սարքավորումներ եվրոպական առաջատար արտադրողների կողմից: Մոտ 15 տարի առաջ հիմնադրված ընկերությունը ներկայումս գործում է 2000 քմ տարածքով հաստատության մեջ՝ Երևանի կենտրոնում, որտեղ աշխատում են մոտ 130 բարձր որակավորում ունեցող բժիշկներ, ովքեր 42 տարբեր նեղ մասնագիտական բժշկական ծառայություններ են մատուցում հաճախորդներին:
«Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը կարևորել է Հայաստանում առողջապահական ծառայությունների զարգացումը։ «Մենք ուրախ ենք նպաստելու Հայաստանում որակյալ բժշկական ծառայությունների ընդլայնմանը, տեխնոլոգիաների և մասնագիտական փորձի փոխանցմանը։ Հաջողությամբ կայացած կլինիկայի և հեղինակավոր կառավարչական թիմի հետ համատեղ ջանքերը հրաշալի ներդրում են ավելի առողջ ապագա կերտելու գործում՝ ստեղծելով նախատեսվածից էլ առավել դրական արդյունքներ»:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի համահիմնադիր և նախագահ Լևոն Ալթունյանը նշել է. ««Ամբերի»-հետ համագործակցությունը թույլ կտա մեզ իրականացնել մեր ընդլայնման ծրագրերը և հինգ տարով ավելի շուտ հասնել մեր կողմից սահմանված նշաձողերին, որը հնարավոր չէր լինի առանց այս ներդրման, այսպիսով բարձրացնելով հաճախորդների կյանքի ակնկալվող միջին տևողությունը։ Բոլոր հայկական ընկերություններին մաղթում եմ գտնել նման գործընկերոջ՝ միասին անցնելու նախատեսվող ճանապարհը»:
«Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, մասնավոր բաժնետիրական հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020 թ․-ի հունվարին Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հիրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր կապիտալիի ներդրումային թիմի ներդրումների միջոց: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել Հայկական ազգային շահերի հիմնադրամից, Ց-կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթից, Նիդեռլանդների Ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամը հանձնառու է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով: Սույն գործարքը համարվում է թվով յոթերորդը ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի կողմից։