Մինչև տարեվերջ պատրաստ կլինի Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը. Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Աջափնյակի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է մետրոյի կայարանի կառուցմանը: «Կոնկրետ գործուն քայլեր որևէ մեկը չի իրականացրել մետրոյի կայարանի կառուցման համար:

Մենք առաջին անգամ՝ 2023 թ., Աջափնյակի մետրոյի իրական նախագիծ ենք պատվիրել։ Այդ նախագիծը պատրաստ կլինի այս տարվա վերջին, և այն կդնենք մրցույթի»,- ասել է Տիգրան Ավինյանը։