Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, Հայաստանի առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 1-5-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտեներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-4-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 1-2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

 

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      38.0°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          10.5°C (1984թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան      23.5°C