Քաղաքաշինության կոմիտեի և ՔՏՀԱ տեսչական մարմնի գործընկերները քննարկել են ոլորտային հարցեր
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդունել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին:
Ըստ Կոմիտեի հաղորդագրության, Կոմիտեի և տեսչական մարմնի գործընկերները քննարկել են նախագծային և շինարարական աշխատանքների որակին վերաբերող օրախնդիր հարցեր:
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել հանրապետությունում իրականացվող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր շինարարական ծրագրերին, դրանց իրականացման ընթացքում ծագող հարցերին, վերահսկողական աշխատանքների արդյունքներին:
Դիտարկվել են նաև կոմիտեի կողմից ժամանակի պահանջներին համապատասխան քաղաքաշինական նորմերի մշակման, առկա նորմերի շարունակական արդիականացման ծրագրերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային հարցերի քննարկման նպատակով շարունակել աշխատանքային հանդիպումները: