Հայաստանում հիմնական գնանկումային գործոններն են դրամի ամրապնդումն ու կոշտ դրամավարկային պայմանները. ԵԱԶԲ

Հայաստանում հիմնական գնանկումային գործոններն են հայկական դրամի ամրապնդումը, ներմուծվող ապրանքների վրա արտաքին գնային ճնշման նվազումը և կոշտ դրամավարկային պայմանները, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։

Հայաստանում օգոստոսին գնաճը կազմել է մինուս 0,2% նախորդ ամսվա մինուս 0,1%-ից հետո։

«Այս դինամիկային հիմնականում նպաստել է պարենային սեգմենտի գների նվազումը (մինուս 4,0% օգոստոսին մեկ ամիս առաջ գրանցված մինուս 3,9%-ի համեամտ), ինչը կապված է ներկրվող պարենային ապրանքների էժանացման հետ, ինչպես նաև ներքին շուկայում մրգի և բանջարեղենի գների նվազումը», - ասվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է նաև, որ նվազել են նաև տրանսպորտային միջոցների համար ներկրվող վառելիքի գները (մինուս 4.2%), թուլացել է նաև մնացած ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճը:

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրված է 4% (±1,5%)։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական տվյալների, 2023 թվականի 7 ամիսների ընթացքում, 2022 թվականի հունվար-հուլիսի համեմատ, աճել է 10,4 տոկոսով։ ԿԲ հունիսյան կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 6,9 տոկոսով, իսկ 12-ամսյա գնաճը 4 տոկոս թիրախային ցուցանիշից փոքր-ինչ ցածր կլինի։

Աղբյուրը՝   arka.am