ՄԱԿ-ը նշում է, որ մոտ 2,6 միլիարդ մարդ ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի

Աշխարհում մոտ 2,6 միլիարդ մարդ 2023 թվականի դրությամբ ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի, ինչը 100 միլիոնով ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի հեռահաղորդակցության միջազգային միության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

«Ըստ ՄԱԿ-ի տեխնոլոգիական գործակալության վերջին տվյալների՝ աշխարհում ինտերնետին միացած մարդկանց թիվը 2023 թվականին նվազել է մինչև 2,6 միլիարդ մարդ: Աշխարհի բնակչության 33%-ը դեռևս կապ չունի, իսկ 5,4 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության 67%-ը), միացած է համացանցին»,-պ ասված է հայտարարության մեջ:

Միության տվյալներով՝ ինտերնետ կապի ամենաարագ աճը շարունակում է նկատվել ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում ինտերնետից օգտվողների թիվն աճել է մոտ 17%-ով։

Աղբյուրը՝   armenpress.am