Ճամբարակ քաղաքում ընթանում են բազմաբնակարան 3 շենքերի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին  իրականացվող սուբվենցիոն ծրագրերի  շրջանակներում ընթանում են բազմաբնակարան 3 շենքերի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ։

 Ճամբարակի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 72 միլիոն 531 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է բազմաբնակարան 3 շենքերի բակային տարածքների, ինչպես նաև Բաղրամյան և Պարույր Սևակ փողոցներն իրար միացնող ճանապարհի ասֆալտապատում՝ 1107 գծամետր երկարությամբ և շուրջ 2500 քառակուսի մետր մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և կավարտվեն այս տարվա ընթացքում։

 2023 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ շինարարությունն այստեղ իրականացվել է շուրջ 45 տոկոսով։