Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է անձրև և ամպրոպ
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 14-ին՝ Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում, սեպտեմբերի 16-18-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 14-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
- Օդի առավելագույն ջերմաստիճան 34.2°C (2015թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 5.4°C (1997թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 20.7°C