Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ասֆալտապատվեց 612 մետր երկարությամբ չասֆալտապատված վերջին փողոցը

2023թ. սուբվենցիոն ծրագրով Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ասֆալտապատվեց 612 մետր երկարությամբ չասֆալտապատված վերջին փողոցը (Ե. Չարենց), որի արժեքը կազմում է 37.474.000 ՀՀ դրամ։
Այսպիսով Եղեգնավանը դառնում է Հայաստանի Հանրապետության միակ սահմանամերձ բնակավայրը, որի բոլոր փողոցները ասֆալտապատ են։
Այս օրինակը լավագույնս է արտացոլում պետություն-համայնք ստացված համագործակցությունը, որից շահում են մեր հատկապես խոցելի՝ սահմանամերձ բնակավայրերը։