Այս պահին Ստեփանակերտի օդանավակայանը բազմամարդ է
Այս պահին Ստեփանակերտի օդանավակայանը բազմամարդ է: Բաքվի ահաբեկչական ռեժիմի կողմից էթնիկ զտումներից փրկված արցախցիները տարհանվել են Արցախում ռուսական զորակազմի կայազոր, որը գտնվում է Իվանյան օդանավակայանի տարածքում:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հորդորել է Ստեփանակերտի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան՝ կոչ անելով մնալ ապաստարաններում:
Աղբյուրը՝ news.am