ՄՖԻ. Համաշխարհային պարտքը 2023թ․ երկրորդ եռամսյակում հասել է ռեկորդային 307 տրիլիոն դոլարի
Համաշխարհային պարտքը 2023 թվականի երկրորդ եռամսյակում հասել է ռեկորդային 307 տրիլիոն դոլարի՝ չնայած ամբողջ աշխարհում տոկոսադրույքների աճին։ Այս մասին գրում է Reuters-ը՝ Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) զեկույցին հղումով։
Համաշխարհային պարտքը վերաբերում է բոլոր երկրների կառավարությունների, բանկերի, ոչ ֆինանսական կորպորացիաների և տնային տնտեսությունների պարտքերին:
Ինչպես հաշվարկել է IIF-ը, 2023 թվականի առաջին կիսամյակում այն աճել է 10 տրիլիոն դոլարով, իսկ վերջին տասնամյակում՝ 100 տրիլիոն դոլարով:
Համաշխարհային պարտքի և համաշխարհային ՀՆԱ-ի հարաբերակցությունը երկրորդ եռամսյակում աճել է մինչև 336 տոկոսով: Ցուցանիշն աճել է երկու եռամսյակ անընդմեջ, մինչև 2023 թվականը նվազել է յոթ եռամսյակ շարունակ։
Տնտեսագետների զեկույցից հետևում է, որ այս հարաբերակցության մեծացման հիմնական պատճառը ՀՆԱ-ի աճի դանդաղումն է եւ արժեզրկումը։ Ընդ որում, կուտակված պարտքի ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում զարգացած երկրներին։
Ցուցանիշի ամենամեծ աճը գրանցվել է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։
Զարգացող երկրներից ամենաարագ տեմպերով իրենց պարտքն ավելացրել են Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան։
Աղբյուրը` news.am