ԹԱՐՄԱՑՎՈՂ․ Անհետ կորած շատ ընտանիքներ ու երեխաներ կան, մարդիկ իրար կորցրել են ու չեն կարողանում գտնել

Արցախի տարբեր գյուղերից հազարավոր մարդիկ հիմա Ստեփանակերտում են, գիշերն անցկացրել են նկուղներում ու ավտոմեքենաների մեջ: 

«Հոսանք չկա, ջուր չկա, որովհետև շատ վայրերում հոսանքով է պայմանավորված ջրի մատակարարումը: Հիմա մասնակի վերականգնվել է ջրի մատակարարումը: Սնունդ չկա, բայց այդ ամենը այնքան կարևոր չէ բնակիչների համար, որովհետև հիմա մարդիկ չեն կարողանում հավատալ, որ Արցախն այլևս չկա: Ահագին անհետ կորած ընտանիքներ կան, երեխեք կան, մարդիկ իրար կորցրել են ու չեն կարողանում գտնել»,- պատմեց Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորն ասաց, որ մարդիկ կամ դրսում, կամ բնակելի շենքերի պատշգամբներում խարույկ են վառում և կերակուր պատրաստում:

Աղբյուրը՝    news.am