ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկություններ տարածելուց

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից, բնակչությանը  խնդրում և հորդորում են զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ 044 249977,  044 249988

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 047 979047