Չինաստանը և Քուվեյթը վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել

Չինաստանը և Քուվեյթը երկկողմ համագործակցության համաձայնագրեր են ստորագրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգիան, ենթակառուցվածքների կառուցումը և շրջակա միջավայրի կառավարումը:

Նախագահ Սի Ցզինպինը Քուվեյթի թագաժառանգ շեյխ Մեշալ ալ-Ահմադ ալ-Սաբահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Չինաստանը պատրաստ է աշխատել Քուվեյթի հետ՝ խթանելու երկկողմ կապերի հետագա զարգացումը, հաղորդում է CCTV-ն:

Երկու երկրները ստորագրել են նաև 2024-2028 թվականների երկկողմ համագործակցության ծրագիր։

Աղբյուրը՝   news.am