Անվտանգության հնարավոր երաշխիքների կամ համաներման մասին բանակցություններն Ադրբեջանի հետ դեռևս արդյունքներ չեն տվել․ Դավիթ Բաբայան

Անվտանգության հնարավոր երաշխիքների կամ համաներման մասին բանակցությունները, որն իբր առաջարկում է Բաքուն, դեռևս կոնկրետ արդյունքներ չեն տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին  «Reuters»-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սոված են, էլեկտրականություն չկա, վառելիք չկա։ Մենք շատ տեղահանվածներ ունենք», - ասել է նա գործակալությանը:

Բաբայանի խոսքով ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 22-ին Հայաստանից հումանիտար ավտոշարասյան ժամանման մասին, սակայն Լաչինի միջանցքը դեռ պատշաճ չի աշխատում: