Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները կարող են ցուցակագրվել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում. Տեղեկատվական շտաբ

Հայաստանի Հանրապետություն տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող ԼՂ քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։

 Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

«Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։

Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։

Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ», - ասված է հայտարարության մեջ: