Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ. Խանդանյան

Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկում է բոլոր քայլերն՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը տարբեր ճանապարհներով։ Այս մասին հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն՝ անդրադառնալով Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված Հռոմի ստատուտի վավերացման գործընթացին։

«Հռոմի ստատուտի վավերացումը միմիայն բխում է Հայաստանի շահերից։ Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկում է բոլոր քայլերն՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև իրավական անվտանգության տեսանկյունից և Հռոմի ստատուտը դրա բաղադրիչներից մեկն է»,- ընդգծեց Խանդանյանը։

Նրա կարծիքով՝ պետք չէ չափազանցել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը և դրա հետևանքերը։

«Շարունակաբար կառավարությունն աշխատել է և շարունակում է աշխատել Ռուսաստանի գործընկերների հետ,  և Հռոմի ստատուտի վավերացումը որևէ կերպ կապված չէ հայ-ռուսական հարաբերությունների հետ»,-եզրափակեց Խանդանյանը։