Միացյալ Նահանգները 11 միլիոն դոլար մարդասիրական օգնություն կուղարկի

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի՝ ՀՀ–ին միջազգային ուժեղ աջակցություն ցուցաբերելու մասին Երևանում արած կոչին։ 

«Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել այս իրավիճակին։ Ակնհայտ է, որ իրավիճակը դեռ շատ, շատ լարված է։ Մենք հիշում ենք, որ ճնշող մեծամասնությունը, կարծում եմ՝ գրեթե բոլոր էթնիկ հայերը, հիմա հեռացել են ԼՂ–ից։ Եվ կա մարդասիրական օգնության լուրջ խնդիր, Այդ իսկ պատճառով USAID—ի ղեկավար Սամանթա Փաուերը հենց նոր էր այնտեղ, իրականում ընդամենը մի քանի օր առաջ»:

Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ–ը 11 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է ուղարկում․ «Այսպիսով, մենք շատ կենտրոնացած ենք հումանիտար իրավիճակի վրա և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ տառապանքը մեղմելու համար, բայց նաև կրկին խրախուսում ենք, անշուշտ, խրախուսում ենք Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները՝ հրապարակավ հայտարարված պարտավորությունները»։

Աղբյուրը՝   shabat.am