Վրաստանն աշխատում է Ադրբեջանի և Ղազախստանի հետ Միջին միջանցքի շուտափույթ զարգացման համար. Armeniasputnik.am

Վրաստանը համակարգված աշխատում է Ադրբեջանի և Ղազախստանի հետ՝ Միջին միջանցքի շուտափույթ զարգացման համար։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ 
«Միջանցքը ենթադրում է երկաթուղու, ճանապարհների արդիականացում, նավահանգիստների ընդլայնում և զարգացում», - ասել է Ղարիբաշվիլին:
 
Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ լայնածավալ աշխատանքներ է սկսել, Վրաստանն արդիականացնում է իր երկաթուղիները, աշխատանքները կավարտվեն 2024 թվականի վերջին:
 
Հիշեցնենք, որ տարեսկզբին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև եռակողմ և քառակողմ համագործակցության ձևաչափերի մասին: Թուրքիայի արտգործնախարարը ենթադրություն էր հայտնել, որ ապագայում Հայաստանը կարող է միանալ իրենց, այդ թվում՝ Միջին միջանցքի շրջանակներում։ 
 
Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը (ՄՏԿ) անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի ջրային տարածքով, Ադրբեջանի, Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ: Այդ իսկ պատճառով դեպի Հայաստան ճյուղը կարող է միայն զուգահեռ երթուղի լինել։
 
Ներկայումս ՄՏԿ-ն ամբողջությամբ չի գործարկվել, սակայն դրանով արդեն թեստային բեռներ են անցել (երեք կոնտեյներային գնացք): Լոգիստիկ շղթայի մասնակիցները ճշգրտում են ճանապարհին գտնվելու ժամանակը, մատակարարման ծավալներն ու հնարավորությունները:
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am