«Ակտիվ քաղաքացի» հարթակում հանրային քննարկման է դրված նոր նախագիծ

«Ակտիվ քաղաքացի» հարթակը քաղաքացի Գագիկ Գրիգորյանից ստացել է առաջարկություն. Երևան քաղաքում առանձնացնել տարածքներ, որտեղ կիրականացվի ծառատունկ՝ քաղաքացիների կողմից միմյանց ծառ նվիրելու միջոցով։ 

Երևանի քաղաքապետարանը, հետաքրքիր համարելով այս առաջարկը, որոշել է այն քննարկել ձեզ հետ նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ 

Հաշվի առնելով, որ ցանկացած գաղափարի հաջողելը կախված է դրա կատարումից, հորդորում ենք նախագծի իրականացմանը կողմ անձանց մեկնաբանություններում հայտնել նաև, թե ինչպես կցանկանայիք կազմակերպվեր ծառերի՝ միմյանց նվիրելու գործընթացը: