Արմեն Հակոբջանյանը ընդունեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին
Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպմանը մասնակցել են նաև համայնքում գործունեություն ծավալող ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկել են Արցախից բռնի տեղահանված բնակչությանն առընչվող մի շարք հարցեր:
Դեսպանը նաև առաջարկել է հումանիտար օգնություն՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով: