Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 13-15-ը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հոկտեմբերի 16-ին, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։