2023 թ. սեպտեմբերին 16 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը.

2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 16 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 6.9 մլն դրամի չափով տուգանք:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների  լուսանկարներով, կցվում է: