Արենի համայնքում հյուրընկալվել էր ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին

Արենի համայնքում այսօր հյուրընկալվել էր ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյին, ում ընդունեց Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Պարոն Սահակյանը դեսպանին ուղեկցեց խաղողի այգիներ, որտեղ վերջինս ծանոթացավ բերքահավաքի աշխատանքներին, որի ընթացքում նաև կողմերը քննարկեցին Արենի և Բանդոլ համայնքների համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։