Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև, հոկտեմբերի 20-23-ին՝ առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ի կանխատեսումներով՝ հոկտեմբերի 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7, 20-ի գիշերը 6-10 աստիճանով։
Երևան քաղաքի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 26.1°C (2020թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 0.3°C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 13.3°C