Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեկան գնաճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 68%․ News.am
Ընթացիկ տարեվերջի համար կանխատեսվող գնաճի մակարդակը Թուրքիայում ճշգրտվել է մինչև 68,01%: Այս մասին են վկայում երկրի Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, փոխանցում է ТАСС-ը։
«Վերջին զեկույցում [սեպտեմբերի համար] սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) տարեվերջին հաշվարկվել է 67,22 տոկոս, իսկ ընթացիկ վիճակագրության համաձայն՝ տարեվերջին ՍԳԻ-ն կկազմի 68,01 տոկոս», - հայտնում են Կենտրոնական բանկից։
Միևնույն ժամանակ, ընթացիկ պահից 12 և 24 ամիսների ՍԳԻ հաշվարկները ցույց են տալիս, որ գնաճը կկազմի համապատասխանաբար 45,28% և 25,82%:
Աղբյուրը՝ news.am