Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցն է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ։
Ըստ Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության հաղորդագրության, ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։
Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։