Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք բնակավայրերում մեկնարկել են 2023թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ

Կառավարության 2023թ. սուբվենցիոն ծրագրի ենթածրագրի շրջանակներում Մրգավետ բնակավայրում սկսվել են ոռոգման համակարգի կառուցման (2.1 կմ երկարությամբ) և նորոգման աշխատանքները, իսկ Մխչյան բնակավայրում կառուցվելու է խորքային հոր:
Ենթածրագրի կապալային արժեքը 92.880.000 ՀՀ դրամ է, որի 60%-ը տրամադրվում է պետության կողմից, 40%-ը՝ համայնքի:
Մրգանուշ և Վարդաշեն բնակավայրերում նախատեսվում են ասֆալտապատման աշխատանքներ: Մրգանուշում արդեն ավարտին է հասցվել Պ.Սևակ և Աբովյան փողոցների ասֆալտապատումը:
Աշխատանքներն իրականացվում են 2023թ. սուբվենցիոն ծրագրի ենթածրագրի (90.282.066 դրամ) շրջանակներում՝ 65%-ով համայնքի և 35%-ով կառավարության համաֆինանսավորմամբ: