«Հիմք» աջակցման հիմնադրամ. «Մենք օգնում ենք ոտքի կանգնել»

«Հիմք» հիմնադրամը ստեղծվել է 2023թ.-ի սեպտեմբեր ամսին՝ հիմքում ունենալով Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելու սկզբունքը։ Հիմնադրամի նպատակն է ոչ միայն բավարարել առաջնային կարիքները, այլև օգնել արցախահայերին ոտքի կանգնել՝ հետագայում սեփական ապրուստն ու կարիքները իքնուրույն հոգալու նպատակով։ Աջակցության ուղղությունները կփոփոխվեն և կընդլայնվեն՝ կախված զարգացումներից։

Հիմնադրամն իր գործունեության առաջին փուլում իրականացնում է՝

1 առաջնային կարիքների գնահատում,                                               

2 հումանիտար աջակցություն,

3 հոգեբանական աջակցություն,

4 զբաղվածության ապահովում։

Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները աջակցություն ստանալու նպատակով կարող են կապ հաստատել հիմնադրամի հետ՝ զանգահարելով +374 11 21 33 33 կամ +374 11 24 33 33 հեռախոսահամարներին։

Հիմնադրամի հեռախոսային կենտրոնում աշխատում են սեպտեմբերի 24-ից բռնի տեղահանված արցախահայերը, ովքեր կարձանագրեն արցախահայերի կարիքները։  

Համագործակցության նպատակով «Հիմք» հիմնադարամին կարող են միանալ թե՛ ընկերություններ, թե՛ անհատներ` զանգահարելով +374 44 79 17 00 հեռախոսահամարին կամ գրելով himqhimnadram@gmail.com էլ հասցեին։

Հիմնադրամի գործունեությանը կարող եք հետևել հիմնադրամի պաշտոնական սոցիալական էջերում՝

Facebook՝ https://www.facebook.com/himqhimnadram

Instagram՝ https://www.instagram.com/himqhimnadram/

Հիմնադրամը որդեգրել է թափանցիկ գործելաոճ և պարբերաբար կհրապարակի հաշվետվություն գործունեության, հավաքագրված գումարների տնօրինման ուղղությունների վերաբերյալ։