Բիբլոս Բանկի «Ավանդ Պլյուս» հատուկ առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը
Բիբլոս Բանկ Արմենիայի ժամկետային ավանդի «Ավանդ Պլյուս» հատուկ առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը։ Այն երաշխավորում է Բանկի կողմից տոկոսագումարների վճարում նույնիսկ ավանդը ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում։ Հատուկ առաջարկը հաճախորդներին հնարավորություն է տալիս ներդնել ավանդ և պահպանել տոկոսագումարները՝ պայմանագրի ստորագրմանը հաջորդող 7-րդ ամսից հետո ավանդը դադարեցնելու դեպքում՝ այսպիսով նվազագույնի հասցնելով կուտակված տոկոսները կորցնելու ռիսկը։
Նշված սահմանաչափից ավելի (ներառյալ բոլոր գործող ավանդների հանրագումարը) գումարների դեպքում տոկոսադրույքը պայմանագրային է:
Ավանդի նվազագույն չափը ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար արտերկրից բացելու դեպքում կազմում է 30,000 ԱՄՆ դոլար կամ համարժեքը այլ արժույթով:
Մինչև 7-րդ ամիսը դադարեցնելու դեպքում կուտակված տոկոսները վերահաշվարկվում են համապատասխան արժույթի պարզ խնայողական հաշվի տոկոսադրույքով`
Արժույթ |
Գումար |
24 ամիս |
7-րդ ամսից հետո դադարեցնելու դեպքում |
ՀՀ դրամ |
1,000,000 -300,000,000* |
10․5% |
10% |
ԱՄՆ դոլար |
3,000 - 1,000,000* |
4.5% |
4% |
Եվրո |
2,000 - 500,000* |
2.5% |
2% |