Մեկնարկել են Անդրանիկ 2-րդ թաղամասի ներքին ճանապարհների եւ Միչուրին փողոցի 1-ին փակուղու ասֆալտապատման աշխատանքները
Փողոցների հիմնանորոգումը եւ ասֆալտապատումը դեռեւս մնում են համայնքապետարանի`լուծման կարիք ունեցող օրակարգային հարցերից: 2023 թվականի ծրագրով հաստատված հիմնանորոգման աշխատաքները մեկնարկել են Անդրանիկ թաղամասից, զուգահեռաբար ընթացքի մեջ են Միչուրին փողոցի 1-ին փակուղու ասֆալտապատման աշխատանքները Այս տարվա ծրագրում ընդգրկված են նաև
Մ. Մեխակյան փողոցը
Հունան Ավետիսյան 1-ին փակուղին
Իսակով 4-րդ փակուղին
Վ. Համբարձումյան 2-րդ փակուղին
Սբ. Մեսրոպ Մաշտոց 10, 12, 18 շենքերի բակերը
Արագածի զանգված տանող ճանապարհը
Իսակով 5-րդ փակուղին