Գորիս–Որոտան նոր ճանապարհը Սյունիքում կսկսեն կառուցել 2024 թվականին․ Sputnik Արմենիա

Գորիսից Սյունիքի մարզի Հոթ–Որոտան ճանապարհի ուղղությամբ նոր ճանապարհը կսկսեն կառուցել 2024 թվականին։ Նման եզրահանգման կարելի է գալ Sputnik Արմենիայի հարցմանը ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տված պատասխանից։

«Գորիսի մոտակայքում ընթացող ճանապարհի շինարարությունը կսկսվի Հոթ–Որոտան ճանապարհը շահագործման հանձնելուց հետո», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Սյունիքի մարզի ՀոթՈրոտան կառուցվող ճանապարհի հիմնական մասը 2023 թին կասֆալտապատվի, ինչպես նաև կավարտվեն 2 կմի միայն հողային աշխատանքները։

Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ նշված ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են։

Աղբյուրը՝   armeniasputnik.am