2023 թ. հոկտեմբերին 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը․

2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 20.2 մլն դրամի չափով տուգանք: