Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից վկայում է միջազգային իրավունքին Հայաստանի հավատարմության մասին

ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը.

«Միջազգային քրեական իրավունքի Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի կողմից վկայում է միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հավատարմության մասին։ Յուրաքանչյուր միացում մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»:

Աղբյուրը՝   shabat.am