ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Հայաստանում
Նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվեց 2024 թվականին հաջորդ՝ ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը անցկացնելու ԿԱՐԱՍԸ/ամֆորան/հերթափոխը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Կոմիտեն ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանն իր խորին երախտագիտությունն է հայտնում այս հեղինակավոր միջոցառման հյուրընկալման արտոնությունը Հայաստանին վստահելու համար։
Ըստ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության, Լա Ռիոխայում կայացած համաժողովին Հայաստանը ներկայացավ ի դեմս Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի:
Համաժողովի շրջանակներում ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակցեց "Գինու զբոսաշրջության ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ" խորագրով պանելային քննարկմանը որպես պատվավոր խոսնակ։
Համաժողովի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝