Ինտեգրում e-cadastre.am առցանց հարթակի և CLIENT-TREASURY վճարումների էլեկտրոնային համակարգի միջև

Տեղեկացնում ենք, որ իրականացվել է Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների հարթակի ինտեգրում ՀՀ Ֆինանսների նախարարության CLIENT-TREASURY վճարումների էլեկտրոնային համակարգին։
Դիմումի մուտքագրման «Վճարում» փուլում ստեղծվել է հնարավորություն մուտքագրելու գանձապետական հաշիվներին նախօրոք կատարված վճարման/վճարումների անդորրագրի համարը և վճարված գումարը, այնուհետև «Որոնել» կոճակի միջոցով փնտրել պահանջվող անդորրագիրը։
Եթե անդորրագիրը վավեր է, համակարգի կողմից կներկայացվի Ձեր անդորրագրի էլեկտրոնային տարբերակը, որն անհրաժեշտ է կցել դիմումին և հաստատել։
Ծառայության համար պահանջվող գումարից պակաս տվյալ մուտքագրելու դեպքում համակարգը թույլ չի տա անդորրագիրը կցել, իսկ ավելի մեծ գումար պարունակող անդորրագրի դեպքում կստանաք հաղորդագրություն տվյալների անհամապատասխանության վերաբերյալ՝ կցագրելու կամ տվյալները խմբագրելու հնարավորությամբ։
Մանրամասները կգտնեք ուղեցույցում․