Հիմնանորոգվում է Գավառ-Գեղարքունիք ճանապարհը

Նոյեմբերից մեկնարկել է Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգումը։
Ճանապարհն սպասարկում է Գավառ, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք բնակավայրերը։
12,9 կմ երկարությամբ ճանապարհահի որոշ հատվածներում կատարվել է ասֆալտբետոնյա շերտի քանդում, ջրահեռացման համակարգի և մետաղյա խողովակների հեռացում։
Այժմ աշխատանքներ են ընթանում Լանջաղբյուր-Գեղարքունիք հատվածում․ միաժամանակ կատարվում են խրամուղիների փորման, վաքերի տեղադրման և ասֆալտապատման աշխատանքներ։
Ճանապարհի Գանձակ-Սարուխան շուրջ 2կմ հատվածում արդեն ավարտվել են նաև ասֆալտապատման աշխատանքները։
Աշխատանքները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 15-ը։
Հաջորդ տարի շարունակվող աշխատանքները կներառեն նաև ճանապարհի վրա առկա 5 կամուրջների, ջրահեռացման համակարգի և մայթերի նորոգում։ Կտեղադրվեն ճանապարհային նշաններ, կկատարվի գծանշում։
Ճանապարի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 3մլրդ 250մլն դրամ։
Հատկացումը կատարվում է պետական բյուջեից։