ԱՄՀ կանխաատեսում. Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2023-2025 թվականներին կավելանա՝ 8029 դոլարից մինչեւ 8967 դոլար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում 2023 թվականին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճ է կանխատեսում՝ մինչև 8029 դոլար (2022 թվականի փաստացի 6569 դոլարից), հետագա տարեկան աճը՝ մինչև 8352 դոլար 2024 թվականին և 8967 դոլար 2025 թվականին: Այդ մասին նշվում է ԱՄՀ հաղորդագրությունում, որտեղ ներկայացվում է նաև 2023 թվականի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի բարելավված կանխատեսումը՝ նախկին 5,5%-ից մինչև 7%,  2024թվին տեմպերի դանդաղմամբ մինչեւ 5%, եւ 2025 թվին՝ մինչեւ 4,5%:

Հայաստանի ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը, ԱՄՀ-ի կանխատեսմամբ, 2023 թվականին կհասնի 9.4 տրլն դրամի (2022 թվականի փաստացի 8.5 տրլն դրամից)՝ հետագա տարեկան աճով մինչև 10.3 տրլն դրամ՝ 2024 թվականին, և 11.2 տրլն դրամ՝ 2025 թվականին։

Արտահանման և ներմուծման գծով ԱՄՀ-ը կանխատեսում է աճի դանդաղում. 2023 թվականին, համապատասխանաբար, մինչև 22,7% և 28% (2022 թվականի փաստացի 77,7% և 63,5% - ից), որից հետո 2024 թվականին արտահանումը կունենա 0,4% անկում, իսկ ներմուծման աճը խիստ կդանդաղի՝ մինչև 1,1%, բայց արդեն 2025 թվականին արտահանումը կհասնի 5,2% աճի, և դրա հետ մեկտեղ մինչև 6% կարագանան ներմուծման վերընթաց տեմպերը:

Ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, ԱՄՀ-ի կանխատեսմամբ, 2023 թվականին կկազմի 3,1% և կպահպանվի այդ մակարդակում 2024 թվականին, որից հետո 2025 թվականին աննշան կավելանա մինչև 3,6%:

Կարինա Մելիքյան

Աղբյուրը՝   finport.am