Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ
Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ձկնորսները բողոքի ակցիա են իրականացնում` երկկողմանի փակելով Երևան-Սևան ավտոճանապարհը՝ Գագարին բնակավայրի հատվածում: Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիները փակել են ճանապարհը, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ ճանապարհը չեն բացի մինչև հանդիպումը տեղի չունենա: