Գերմանիայում առաջարկել են բարձրացնել եկամտահարկը Ուկրաինային ռազմական աջակցության համար

Գերմանիայում հնարավոր կլինի բարձրացնել եկամտահարկը՝ Ուկրաինային ռազմական մատակարարումներով ավելի լայնորեն աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի Նախարարների կաբինետին կից տնտեսական խորհրդի անդամ Մոնիկա Շնիցերը։

«Հատուկ միջոցառումները պահանջում են հատուկ միջոցներ: Այս մարտահրավերին հնարավոր պատասխանը կարող է լինել Ուկրաինային ցուցաբերվող համերաշխության հարցում ռազմական մատակարարումների առթիվ եկամտահարկի սահմանումը», - ասել է նա:

Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը ասել էր, որ հաշվի առնելով Ուկրաինային Արևմուտքի կողմից աջակցության թուլացման վտանգը, Գերմանիան պետք է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել և ավելացնել ծախսերը։

Ավարտվել են Գերմանիայի նախարարների կաբինետի նիստերը՝ նվիրված երկրում բյուջետային ճգնաժամի լուծմանը։ Արդյունքում որոշվել է հաջորդ տարվա բյուջեն կրճատել 17 մլրդ եվրոյով։ Միաժամանակ որոշվել է նույնքան գումար գտնել Ուկրաինային աջակցելու համար։